Գյումրիում 52-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել 13-ամյա հետիոտնին. երեխան տեղափոխվել է հիվանդանոց. Shamshyan.com
Հունվարի 16-ին, վրաերթ է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։35-ի սահմաններում Գյումրիի բնակիչ՝ 52-ամյա Աշոտ Մ-ն իր վարած Opel Vectra մակնիշի 35 XV 221 համարանիշի ավտոմեքենայով Գյումրի քաղաքի Պարույր Սևակի փողոցի 11Ա հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Գյումրիի բնակիչ, 13-ամյա Աստղիկ Ա-ին։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է երեխային տեղափոխել հիվանդանոց։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










