Արտակարգ իրավիճակ` Լոռու մարզում. տեղացած ձյան պատճառով բեռնատարը հազիվ է խուսափել ձորն ընկնելուց. Shamshyan.com
Հունվարի 16-ին տեղացած ձյան հետևանքով արտակարգ իրավիճակ է ստեղծվել Լոռու մարզում: Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում ճանապարհն ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով, ինչի արդյունքում բեռնատար ավտոմեքենաները չեն կարողացել շարունակել ճանապարհը:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, MAN մակնիշի 315 DD 06 համարանիշի ավտոմեքենայի վարորդը հրաշքով է կարողացել մեքենան կանգնեցնել՝ ձորից մոտ 1 կմ հեռավորության վրա, հակառակ դեպքում այն մոտ 100 մետր սահելու էր ձորը: Աղբյուրի տվյալներով` տեղի ճանշինը ճանապարհն աղ ու ավազով սկսել է մշակել դեպքից հետո միայն:
Մանրամասները` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










