Հրապարակվել է դեռևս չգործող թռիչքուղու վրա ռուսական SSJ-100 օդանավի արտակարգ վայրէջքի տեսանյութը

04:04 • 17.01.20

Հրապարակվել է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանի մոտ գտնվող կիսակառույց, դեռևս չգործող թռիչքուղու վրա ռուսական SSJ-100 օդանավի արտակարգ վայրէջքի տեսանյութը: Այն ներկայացրել է 112 ընկերությունը:

Հայտնի է դարձել նաև, որ արտակարգ վայրէջքի պատճառ է հանդիսացել օդաչուի սխալը, որը եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով շփոթել է նոր և դեռևս կիսակառույց թռիչքուղիները:

Ավելի վաղ նշվել էր, որ կատարվածի հետևանքով տուժածներ չկան: Օդանավը չվերթ էր իրականացնում Յամալո–Նենեցկի ինքնավար շրջանի Սաբետա քաղաքից դեպի Մոսկվա:

Տեսանյութը կարող եք դիտել այստեղ: