ԱՄՆ-ում իրականացվել է 2020թ. առաջին մահապատիժը
ԱՄՆ-ում իրականացվել է 2020 թվականի առաջին մահապատիժը: 64-ամյա տղամարդուն մահացու ներարկում են կատարել: Այս մասին հայտնում է ABC 25-ը:
2005 թվականին Ջոն Գարդներն սպանել էր կնոջը` հրազենային մահացու վնասվածք հասցնելով նրան: Մինչ այդ տարիներ շարունակ նա ծեծի էր ենթարկել կողակցին: Կինն ընկերներին պատմել էր ամուսնու դաժան վերաբերմունքի մասին:
Սպանությունից հետո Ջոնը ներկայացել էր ոստիկանություն և խոստովանական ցուցմունք տվել: Մահապատժից առաջ, իր վերջին խոսքում, նա ներողություն է խնդրել սպանված կնոջից և նրա բարեկամներից: 










