Զինված հարձակում՝ Մեքսիկայի հյուսիսում. չարագործները հրդեհել են 20 բնակելի տուն և ավտոմեքենաների
Մեքսիկայի հյուսիսում գտնվող Չիուաուա նահանգի Մադերա լեռնային բնակավայրում այս գիշեր զինված հարձակում է տեղի ունեցել: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում կատարելով Milenio պարբերականին
Պարբերականի աղբյուրը, որը նահանգի դատախազն է, հայտնել է, որ հանցագործները հրդեհել են 20 տուն և տեղաբնակների ավտոմեքենաները: Զոհերի և տուժածների մասին տեղեկություններ, ինչպես նաև կատարվածի վերաբերյալ վարկածներ հայտնի չեն:դեռ չկան:
Հաղորդվում է, որ շրջանում ցամաքային և օդային գործողություններ են ձեռնարկվել չարագործներին հայտնաբերելու համար: Այդ գործողություններին մասնակցում են քննչական կոմիտեի և զինված ուժերի 150 ծառայողներ:
Տեղաբնակների խոսքերով՝ բնակելի թաղամասի վրա, որը վերահսկելու իրավունքի համար վիճում են նարկոկարտելները, հարձակվել են մի քանի տասնյակ մարդիկ:










