Ֆրանսիայում ցուցարարների ներխուժման փորձի պատճառով նախագահ Մակրոնին շտապ տարհանել են թատրոնից

05:52 • 18.01.20

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին շտապ տարհանել են փարիզյան թատրոնից ցուցարարների ներխուժման փորձի պատճառով, հաղորդում է BFMTV հեռուստաալիքը:

Հաղորդվում է, որ Մակրոնն իր տիկնոջ՝ Բրիջիթ Մակրոնի հետ այցելել էին Բուֆ դյու Նոր թատրոն: Դրանից հետո թատրոնի շենքի մոտ էին հավաքվել ցուցարարներ, որոնք փորձում էին ներխուժել թատրոն, ինչպես նաև հնչեցնում էին կենսաթոշակային բարեփոխումների դեմ կոչեր:

Չնայած իրավապահները կանխում էին շենք մուտք գործելու՝ ցուցարարների փորձերը, այնուամենայնիվ որոշվել է տարհանել նախագահին:

Ինչպես հայտնել են քաղաքական գործչին մոտ կանգնած աղբյուրները, Մակրոնը խոստացել է կնոջ հետ այցելել թատրոններ՝ չնայած ցուցարարների գործողություններին:

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում տևական ժամանակ է՝ նախագահ Էմանուել Մակրոնի կառավարության կողմից առաջարկվող կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի զանգվածային ակցիաներ են իրականացվում: