Լեհ ֆերմերը սրտի կաթված է ստացել, ինչից հետո նրան կերել են նրա իսկ հսկայական խոզերը (լուսանկար)
Սրտի կաթված ստացած լեհ ֆերմերին կերել են նրա 12 հսկայական խոզերը: Այս մասին տեղեկացնում է The Sun պարբերականը:
71-ամյա տղամարդու մնացորդները հայտնաբերել է նրա հարևանը, որը գնացել էր նրան այցի, քանի որ Նոր տարում դեռևս չէր հանդիպել հարևանին:
Պարբերականի տվյալների համաձայն` ֆերմերը սրտի կաթված է ստացել ջրհորից ջուր հավաքելու ժամանակ: Հենց ջրհորի կողքին էլ հայտնաբերվել են նրա մնացորդները:
Ինչպես տեղեկացրել են ֆերմերի հարևանները, նա հունգարական Մանգալիցա տեսակի հսկայական խոզեր էր պահում, որոնք հաճախ սոված էին մնում, անհրաժեշտ խնամք չէին ստանում և ազատ վազվզում էին տարածքում: Դատախազությունում կարծում են, որ տղամարդուն կերել են նրա կենդանիները:











