Դաղստանում բնակիչները թունավորվել են խմելու ջրից. 133 մարդ հիվանդանոց է տեղափոխվել

16:43 • 18.01.20

Դաղստանի Կիզլյար քաղաքում խմելու ջրից թունավորվածների թիվը հասել է 133-ի, գրում է gazeta.ru-ն՝
առողջապահության նախարարությանը հղումով:

Բոլոր հոսպիտալացվածներին դրվել է «աղիքային սուր վարակ» ախտանիշը: Նրանցից 70-ը երեխաներ են: Բոլոր հիվանդների վիճակը գնահատվում է թեթև և միջին ծանրության:

Ներկայում ջրի մատակարարումը ժամանակավորապես դադարեցվել է: Դեպքի առնչյությամբ հարուցվել է քրեական գործ: