Սանկտ Պետերբուրգում ձերբակալել են հեռախոսային ահաբեկչի. վերջինս հայտնել է Սահմանադրական դատարանի շենքում հնարավոր ահաբեկչության մասին

01:35 • 19.01.20

ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքում հեռախոսային ահաբեկիչ է ձերբակալվել: Այս մասին հայտնում է Говорит Москва-ն՝ հավելելով, որ վերջինս հաղորդել է Սահմանադրական դատարանի շենքում ենթադրաբար ծրագրված ահաբեկչության մասին:

Տղամարդը պարզաբանել է, որ ցանկացել է հասարակության ուշադրությունը հրավիրել Ռուսաստանում իրավունքի և ազատության ոտնահարումների վրա, իսկ «ռումբ» ասելով՝ նկատի է ունեցել վերջին տասնամյակում Սահմանադրական դատարանի գործունեությունը:

Կասկածյալն ընդունել է հանցանքին իր մասնակցությունը՝ նշելով, որ արածի համար չի ափսոսում: Վիկտոր Նիկոլաևը կալանավորվել է մինչև մարտի 16-ը: Այս մասին հաղորդել է Սանկտ Պետերբուրգի դատարանների մամուլի ընդհանուր ծառայությունը: