Եգիպտոսի իշխանություններն ազատ են արձակել թուրքական Anadolu գործակալության աշխատակիցներին
Եգիպտոսի իշխանություններն ազատ են արձակել թուրքական Anadolu գործակալության երեք աշխատակիցներին, որոնց նախկինում ձերբակալվել էին եգիպտացի ուժայինները: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Anadolu-ի գլխավոր տնօրենը:
Նրա խոսքով՝ Եգիպտոսի երեք քաղաքացիներ, որոնք աշխատում են գործակալության տեղի գրասենյակում, ազատ են արձակվել հունվարի 19-ին՝ 595 դոլար գրավի դիմաց:
Չորրորդ աշխատակիցը, որը Թուրքիայի քաղաքացի է, ազատ էր արձակվել հունվարի 16-ին: Վերջինս Ստամբուլ է վերադարձել:
Հիշեցնենք, որ թուրքական լրատվական գործակալության աշխատակիցների ձերբակալության մասին հայտնի էր դարձել չորեքշաբթի: Երկրի ՆԳՆ-ից հայտնել էին, որ վերջիններս զբաղվում էին բացասական և կեղծ տեղեկության հավաքմամբ:










