Արագածոտնի մարզում բախվել են Nissan Tiida-ն ու «Նիվան»․ կան վիրավորներ. Shamshyan.com
Այսօր` հունվարի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 18։40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 26 կմ հատվածում Աշտարակ քաղաքի մուտքի մոտ բախվել են Nissan Tiida մակնիշի 36 RG 275 համարանիշի և VAZ 2121 մակնիշի 96 DV 969 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Աշտարակ» բժշկական կենտրոն։ Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ամբողջությամբ` սկզբնաղբյուր լրատվամիջոցում:










