Չելյաբինսկում տղամարդը խաղալիք ինքնաձիգով մի երիտասարդի է հետապնդել՝ վախեցնելով անցորդներին (տեսանյութ)

13:39 • 19.01.20

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ երևում է, թե ինչպես է Ռուսաստանի  Չելյաբինսկ քաղաքում «ինքնաձիգով» զինված մի բնակիչ հետապնդում մի երիտասարդի, հայտնում է 74.ru կայքը։ 

Պարբերականի տվյալներով՝ դեպքը տեղի է ունեցել հունվարի 15-ին։ Տեսանյութում երևում է, թե ինչպես է երիտասարդը, փորձելով փախչել զինված հետապնդողից, մի քանի անգամ սայթաքում և ընկնում ավտոմեքենաների անցման հատվածում։ Այնուհետև զինված տղամարդը շարժվում է հասարակական տրանսպորտի մարդաշատ կանգառ։

Ինչպես նշում է 74.ru-ն, կադրերից դուրս է մնացել այն պահը, երբ հետապնդողը բռնում է բաժանարար գծի մոտ ընկած երիտասարդին ու սկսում  ծեծել նրան՝ քարշ տալով դեպի  ճանապարհ:

Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Չելյաբինսկի բաժանմունքը նշել է, որ հետապնդողը իսկական զենք չի կրել։