Եվրամիությունը քննադատել է Կիպրոսի ափերին հետախուզական և հորատման աշխատանքները շարունակելու Թուրքիայի մտադրությունը

05:46 • 19.01.20

Եվրամիությունը քննադատել է Թուրքիայի մտադրությունը՝ Կիպրոսի բացառապես  տնտեսական գոտում հետախուզական և հորատման աշխատանքները սկսելու մասին: Այս մասին հայտնում է Интерфакс-ը-ն՝ հղում տալով Եվրոպայի արտաքինքաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչին:

Այսպես է Եվրամիությունը արձագանքել թուրքական իշխանության այն հայտարարությանը, թե Կիպրոսի ափերին նոր գործողության համար նոր նավ է ուղարկվել:

ԵՄ-ից հայտնել են երկխոսությանը նպաստող իրավիճակ ստեղծելուն ուղղված հստակ քայլերի անհրաժեշտության մասին:

«Տարածաշրջանում հետախուզական և հորատման աշխատանքները շարունակելու Թուրքիայի մտադրությունը, ցավոք, գնում է հակառակ ուղղությամբ»,- ասվում է Եվրոպայի արտաքինքաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցչի հայտարարությունում, որը տարածվել է այսօր Բրյուսելում:

Հայտարարության մեջ նշվում է, որ պետք է պահպանել միջազգային ծովային իրավունքը, բարիդրացիական հարաբերությունների սկզբունքը, ինչպես նաև հարգել ծովափնյա երկրների ինքնիշխանությունը: