Բեյրութում ցուցարարների և ուժայինների բախման հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի

04:25 • 19.01.20

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում շաբաթ գիշեր ոստիկանների և բողոքի շարժման ակտիվիստների միջև նախումների հետևանքով տուժածների թիվը հասել է 220-ի: Այս մասին հաղորդել է ТАСС-ը՝ հղում անելով An-Nashra լրատվական պորտալին:

Լիբանանում «Կարմիր Խաչի» ներկայացուցիչներից մեկը լրատվամիջոցին հայտնել է, որ ավելի քան 80 մարդ հիվանդանոց է տեղափոխվել, մնացած 140-ին բուժօգնություն է տրամադրվել տեղում:

Այժմ Բեյրութի կենտրոնումն տիրող իրավիճակն ամբողջությամբ կառավարվում է բանակային և անվտանգության ուժերի կողմից: Ուժայինների թվում նույնպես տասնյակ տուժածներ կան:

Հաղորդվում է, որ անկարգությունների հեղինակները բերման են ենթարկվել: Պարզվել է, որ նրանք Լիբանանի հյուսիսից մայրաքաղաք եկած ծայրահեղականներ են: An-Nashra-ի փոխանցմամբ՝ տուժած ոստիկանները, որոնք այժմ հիվանդանոցներում են, հարձակման են ենթարկվել ցուցարարների կողմից: Երկրի ՆԳՆ ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Ռայա ալ Հասանը նման հաշվեհարդարները «բացարձակապես անթույլատրելի է» անվանել: