Դոնալդ Թրամփի պաշտպանները դեմոկրատներինին մեղադրել են իմպիչմենթի հարցում երկրի Սահմանադրությունը խախտելու համար

04:06 • 19.01.20

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նկատմամբ իմպիչմենթի գործընթացը խախտել է երկրի սահմանադրությունը և միջամտություն է ենթադրում ընտրություններում, գրում է ТАСС-ը:

Նման տեսակետ շաբաթ հայտնել է Թրամփի պաշտպանությունը՝ պատասխանելով Սենատ գնալու պաշտոնական գրությանը, ըստ որի՝ իմպիչմենթի հարցով առաջին նիստերը Սենատում կսկսվեն հաջորդ շաբաթ:

«Իմպիչմենթի հոդվածները, որոնք առաջադրվել են Ներկայացուցիչների պալատի դեմոկրատնեի կողմից, սեփական նախագահին ազատ ընտրելու ամերիկացիների իրավունքի դեմ վտանգավոր հարձակում են: «Այն ... 2016-ի նախագահական ընտրությունների արդյունքները կասեցնելու և 2020-ի ընտրությունները միջամտելու փորձ է»,- լրագրողներին հայտնել է Թրամփի պաշտպանական թիմի իրավաբաններին մոտ կանգնած աղբյուրը:

«Սահմանադրական տեսանկյունից իմպիչմենթի հոդվածներն իրականությանը չեն համապատասխանում»,- հավելել է աղբյուրը: