Ռուսաստանի հարցով Թրամփի խորհրդականներից մեկն ազատվել է աշխատանքից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Ռուսաստանի հարցով խորհրդականներից մեկը՝ Էնդրյու Պիկը, ժամանակավորապես հեռացվել է աշխատանքից՝ կապված իր դեմ տարվող հետաքննության հետ: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հղում տալով Axios պարբերականին:
Ըստ պարբերականի աղբյուրների՝ հետաքննությունը կապված է անվտանգության հետ, սակայն այլ մանրամասներ չի նշվում:
Պիկը պետք է հաջորդ շաբաթ Դոնալդ Թրամփի հետ մեկներ Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորում: Սպիտակ տունը և ինքը՝ Պիկը, հրաժարվել են մեկնաբանել:
Հիշեցնենք, որ Պիկը Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդում 2019-ից զբաղեցնում էր Եվրոպայի ԵՎ ՌԴ-ի հարցերով ավագ տնօրեին պաշտոնը: 2017-19-ին նա եղել է պետքարտուղարի օգնական և զբաղվել Իրաքի և Իրանի հետ կապված հարցերով:
Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումը, որը 50-րդն է, կանցկացվի հունվարի 21-ից 24-ը:










