24,8 մլն դրամով օտարված հողատարածքը մեկ տարի անց գնահատվել է 537,5 մլն դրամ. բացահայտվել է Հրազդանի քաղաքապետի թույլ տված ապօրինությունը (տեսանյութ)

21:37 • 20.01.20

ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և կատարված ստուգումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Հրազդանի նախկին քաղաքապետը և հողաշինության բաժնի պետը, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, 2006թ. մայիսին կազմակերպել են Հրազդանի Ջրառատ թաղամասում գտնվող 4 հեկտար մակերեսով հողատարածքի օտարման ձևական աճուրդ։

Հիշյալ հողատարածքը իրական արժեքից ցածր գնով՝ 24․860․000 դրամով, փաստացի իրացվել է մի ընկերության սեփականատիրոջ, որը մեկ տարի անց գնահատվել է  537․500․000 դրամ (շուրջ քսան անգամ ավելի թանկ Tert.am) և ներդրվել նույն անձին պատկանող մեկ այլ ընկերության կանոնադրական կապիտալում, ապա փոխանցվել մեկ այլ ընկերության։

Դեպքի առթիվ ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է քննչական կոմիտե։