Սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին (լուսանկարներ)

17:46 • 20.01.20

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը լուսանկարներ է տարածել, որոնցում երևում է, թե ինչպիսի պայմաններում են իրականացվում կենդանիների մորթը, եթե դա չի կատարվում սպանդանոցում ։

ՍԱՏՄ–ն նշել է, որ սպանդանոցային մորթի անցման պարտադիր պայմանը նաև սանիտարահիգիենիկ խնդիրների կարգավորմանն է ուղղված և հայտնել է, որ իրենց կողմից օգտագործելու է ողջ գործիքակազմը նկարներում ներկայացված իրավիճակը բացառելու համար: