Ամերիկացի երգիչ Դևիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ

17:11 • 20.01.20

Ամերիկացի երգիչ և կոմպոզիտոր Դևիդ Օլնին մահացել է բեմի վրա` հենց ելույթի ժամանակ, հայտնում է nme.com կայքը: 

Ֆլորիդայի Սանտա Ռոսա Բիչ քաղաքում մեկնարկած համերգի ժամանակ 71-ամյա երգիչը, ամենայն հավանականությամբ, սրտի կաթված է ստացել: Վերակենդանացման գործողություններին մասնագիտությամբ բժիշկ հանդիսատեսն է մասնակցել, որը, սակայն, ոչնչով չի կարողացել օգնել արտիստին:

Էմի Ռիգբին, որը նույն բեմում հանդես է եկել Օլնիի հետ, Facebook սոցիալական ցանցի իր էջում գրել է. «Մահացել է հիանալի մարդը, լեգենդը, պոետն ու կոմպոզիտորը: Երրորդ երգի կեսին նա դադար է առել, ներողություն խնդրել ու փակել աչքերը...Նա նստել էր անշարժ, ուղիղ մեջքով, իր ամենազիլ գլխարկով…կիթառով: Սկզբում բոլորին թվացել է, թե նա պարզապես ընդմիջում է վերցրել»:

Իր մահվան օրը` քիչ ավելի վաղ, Օլնին հյուրընկալվել է նաև WUWF 88.1 ռադիոկայանին:   

Երաժիշտն ամերիկյան ֆոլք-ռոքի հայտնի ներկայացուցիչ էր, որը հասցրել է թողարկել ավելի քան 20 ալբոմ:

 

 David performed with the 'West of the West' train tour at the Soiled Dove in Denver

 David Olney is seen performing earlier in the day, prior to suffering an apparent heart attack Saturday night

Ամերիկացի երգիչ Դևիդ Օլնին մահացել է բեմի վրա` համերգի ժամանակ