SpaceX-ը հաջողությամբ կատարել է Crew Dragon տիեզերանավի անձնակազմի փրկության փորձարկումը` Falcon 9 հրթիռի պայթյունի ժամանակ (տեսանյութ)

00:00 • 20.01.20

Ամերիկյան SpaceX ընկերության ինժեներները Falcon 9 հրթիռի մեկնարկի ժամանակ փորձարկել են վթարային փրկության համակարգը:

Ինչպես փոխանցում է Корреспондент-ը, այս փորձարկումը վերջին ու գլխավոր քայլն էր Crew Dragon տիեզերանավով դեպի Միջազգային տիեզերակայան առաջին թռիչքին նախապատրաստվելիս: Տիեզերագնացների առաջին թռիչքը կայանալու է մի քանի ամսից:  

Ինչպես և նախատեսված էր, Falcon 9 հրթիռն արձակվել է Կանավերալ հրվանդանի կայանից: Crew Dragon տիեզերանավի մեկնարկից 84 վայրկյան անց այն անջատվել է հրթիռից և հատուկ պարաշյուտների օգնությամբ վայրէջք է կատարել Ատլանտյան օվկիանոսում:

Տիեզերանավից անջատվելուց հետո հրթիռի առաջին աստիճանը պայթել է՝ պայմանավորված թռիչքի ժամանակ հրթիռի հնարավոր խափանման նմանակմամբ: Տիեզերանավում երկու մանեկեն է եղել:

SpaceX-ը հաջողությամբ կատարել է Crew Dragon տիեզերանավի անձնակազմի փրկության փորձարկումը` Falcon 9 հրթիռի պայթյունի ժամանակ (տեսանյութ)