Իսպանիայում ձյան առատ տեղումներ են. անբարենպաստ եղանակի պատճառով զոհեր են գրանցվել
Իսպանիայում ձյան առատ տեղումներ, անձրևներ և ուժեղ քամիներ են գրանցվում: Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով առնվազն երեք մարդ է մահացել:
Ինչպես հաղորդում է Associated Press-ը, եղանակային պայմանների պատճառով հինգ նահանգների իշխանությունները ստիպված են եղել արտակարգ իրավիճակի բարձր պատրաստականության մակարդակ հայտարարել:
Երկրի արևելյան շրջանում ավելի քան 30 ճանապարհ է փակվել: Աշխատանքները դադարեցրել է Ալիկանտեի օդանավակայանը:
Վալենսիա նահանգի Գանդիա քաղաքում ավերածություններ են գրանցվել. փոթորիկի հետևանքով վնասվել է քաղաքապետարանի մոտակա կառույցը:
Ակնկալվում է, որ անբարենպաստ եղանակը կշարունակվի մինչև չորեքշաբթի:










