Ակնկալում եմ իրավապահների բազմակողմանի քննությունը Գեորգի Կուտոյանի մահվան գործով, որ հանրության մոտ որևէ հարց չմնա. Արթուր Վանեցյան (տեսանյութ)

00:31 • 20.01.20

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գերոգի Կուտոյանի մահվան գործով ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունը, որ հանրության մոտ հարցեր չմնան: Այս մասին Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողության ժամանակ ասաց ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը;

Նա ասաց, որ  Գեորգի Կուտոյանն ազնվագույն և պարկեշտ անձանցից մեկն էր, որին   ճանաչել է իր կյանքում և դժվար է հավատալ, որ նա այլևս մեզ հետ չէ:

«Ես ուզում եմ ցավակցությունս հայտնել Գեորգի Կուտոյանի հարազատներին, ընկերներին, բարեկամներին, և ակնկալում եմ իրավապահ մարմինների բազմակողմանի քննությունն այս գործով, որ հանրության մոտ որևէ հարց չմնա»,- ասաց Արթուր Վանեցյանը:

Մանրամասները` տեսանյութում: