Կենտրոնական Ամերիկայի հարյուրավոր ներգաղթյալներ փորձել են հատել Մեքսիկայի սահմանը (տեսանյութ)

00:44 • 21.01.20

Կենտրոնական Ամերիկայի հարյուրավոր ներգաղթյալներ փորձել են հատել Գվատեմալայի և Մեքսիկայի սահմանը: Այս մասին հաղորդում է Milenio-ն:

Սահմանը խախտելու փորձը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հյուսիսամերիկյան պետության իշխանությունները ներգաղթյալների քարավանին չեն թույլատրել հնարավորության դեպքում կազմակերպված մուտք գործել երկիր:

Պարբերականի տվյալներով՝ սահմանախախտները քարերով հարվածում են Մեքսիկայի Ազգային գվարդիայի մարտիկներին, որոնք սահմանային Սուչյատե գետի ափին շղթա են կազմել:

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ամերիկյան իշխանությունները Գվատեմալայի, Հոնդուրասի և Սալվադորի իշխանություններին կաջակցեն անօրինական ներգաղթին վերջ դնելու հարցում: