ԱՄՆ Վիրջինիա նահանգում հազարավոր ամերիկացիներ բողոքի ակցիա են իրականացրել ընդդեմ զենք կրելու սահմանափակումների (լուսանկարներ)
Երկուշաբթի մի քան հազար ամերիկացիներ ԱՄՆ Վիրջինիա նահանգի մայրաքաղաք Ռիչմոնդում ակցիա են իրականացրել՝ հաջակցություն զենք կրելու իրավունքի: Ընդ որում՝ ցուցարարները փողոց են դուրս եկել իրենց զենքերով:
Fox News-ը հաղորդում է, որ ակցիայի կազմակերպման համար հիմք է դարձել հրազեն կրելու նոր սահմանափակումներ մտցնելու մասին նահանգի դեմոկրատների նախաձեռնությունը:

Հունվարի 12-ին Վիրջինիայի օրենսդիրները տեղի խորհրդարանում քվեարկել էին հրազեն կրելն արգելող որոշման օգտին: Որոշումը նահանգի խորհրդարանի երկու օրգաններում էլ փոքրամասնություն կազմող հանրապետականների կողմից ակտիվ քննադատության էր ենթարկվել:

Հրազեն ձեռք բերելու և կրելու իրավունքն ամերիկացիներին երաշխավորվում է սահմանադրության երկրորդ փոփոխությամբ: ԱՄՆ իշխանությունները վերջին տարիներին միջոցներ են ձեռնարկել զենքի շրջանառությունը վերահսկելու ուղղությամբ, սակայն դրանք հաջողություն չեն ունեցել:












