«ԱՄՆ-ն համար առաջինն է տիեզերքում». Թրամփ
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն ԱՄՆ-ն անվանել է «համար առաջինը տիեզերքում» և խոստացել է միլիարդավոր դոլարներ վերադարձնել երկրին` Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողով կատարելիք այցից հետո: Այս մասին ԱՄՆ նախագահը գրել է Twitter-ի իր էջում:
«Ուղևորվում եմ Դավոս` Շվեյցարիա, որպեսզի հանդիպեմ համաշխարհային և բիզնեսի առաջնորդներին և լավ քաղաքականություն ու միլիարդավոր դոլարներ վերադարձնեմ ԱՄՆ-ին: Մենք հիմա համար առաջինն ենք տիեզերքում»,- գրել է Թրամփը:
Համաշխարհային տնտեսական համաժողովը շվեյցարական Դավոսում տեղի կունենա հունվարի 21-24-ը: Համաժողովի շրջանակում ԱՄՆ նախագահը մտադիր է բանակցել Իրաքի նախագահ Բարհամ Սալեհի հետ:
Heading to Davos, Switzerland, to meet with World and Business Leaders and bring Good Policy and additional Hundreds of Billions of Dollars back to the United States of America! We are now NUMBER ONE in the Universe, by FAR!!
— Donald J. Trump (@realDonaldTrump) January 21, 2020










