Air China-ի օդանավում ստուգել են ուղևորների մոտ կորոնավիրուսի նոր տեսակի առկայությունը (լուսանկարներ, տեսանյութ)

17:56 • 21.01.20

Համացանցում տեսանյութ է տարածվել, որտեղ օդանավում ստուգում են ուղևորների մոտ կորոնավիրուսի նոր տեսակի առկայությունը, հայտնում է Daily Mail պարբերականը:

Տեսանյութը նկարահանվել է Air China ավիաընկերության` Ուhան-Մակաո չվերթի ժամանակ:

Առողջապահության ոլորտի աշխատակիցների խոսքով` անհրաժեշտ է եղել, որ չափվեն բոլոր ուղևորների մարմնի ջերմաստիճանները` նվազագույնի հասցնելու վիրուսի` Մակաոյում տարածվելու ռիսկը:

Տեսանյութի հեղինակի խոսքով` կադրերը նկարահանվել են հունվարի 12-ին: Նշվում է, որ հատուկ համազգեստով աշխատակիցները հերթով չափել են բոլորի մարմնի ջերմաստիճանը, նախքան թույլ կտային վերջիններիս լքել ինքնաթիռը:

Ամբողջ ընթացքը 10 րոպե է տևել, և ուղևորներից որևի մեկի մոտ նորմայից դուրս երևույթներ չեն գրանցվել:

Ինչպես ավելի վաղ նշել էր Tert.am-ը, չինացի մասնագետները հաստատել են, որ կորոնավիրուսի նոր տեսակը մարդուց մարդուն է փոխանցվում:

«Գուանդուն նահանգում երկու դեպք է գրանցվել: Նրանք Ուհան չեն մեկնել, սակայն նրանց ընտանիքի անդամները մեկնել են և այնտեղ վարակվել են նոր տեսակի կորոնավիրուսով: Այդ պատճառով այժմ կարելի է հստակ ասել, որ վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն»,- աղբյուրը մեջբերում է հանձնաժողովի ղեկավարին, որը ելույթ է ունեցել Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությամբ:

Փորձագետը նշել է, որ կան նաև բուժանձնակազմի անդամների վարակման դեպքեր: Ներկա պահին հայտնի է 14 բուժաշխատողի հիվանդության մասին:

 

Some 222 people in East and Southeast Asia have been confirmed to be infected with the lung infection since the outbreak began in December in the central Chinese city of Wuhan. Above, medical staff in Wuhan transfer patients to Jinyintan hospital to be looked after on January 20

The clip is reported to be filmed on an Air China flight from Wuhan to Macau on January 12 after the plane arrived at the airport in Macau

Footage on social media purports to show medics in hazardous material suits checking Chinese passengers one by one with thermometers