Կրակոցները եղել են Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի շուրջ. աջակից (տեսանյութ)
Կրակոցները եղել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի շուրջ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից Արմեն Մինասյանը: Նա նշեց, որ տեղեկություն չունի, թե պատանդներ կան ներսում, թե ոչ:
Նա նշեց, որ իրենց վերլուծությամբ, կրակոցներն ուղղված են եղել իրենց: «Կառավարության կողմից հռչակված մարդաորսը շարունակվում է, ես որպես աջակից տեղեկացել եմ, որ այստեղ կրակոցներ են եղել, շտապել եմ այստեղ»,-ասաց նա:
Արմեն Մինասյանը նշեց, որ այս վերջին օրերին էլ խմբեր էին պտտվում քաղաքում և զգում էին, որ իրենց հետևում էին: Նա նաև ասաց, որ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը գտնվում է վեցերորդ հարկում, իսկ թե կրակոցները որ հարկում են եղել, չի կարող ասել:
Հիշեցնենք, որ ստիկանությունը ժամը 14:45-ին ահազանգ է ստացել «Էրեբունի պլազա» բիզնես կենտրոնի շենքի ներսում կրակոցների մասին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:










