ՀՅԴ Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից ներկայացուցիչներ ՀՀ–ում են՝ մասնակցելու Երևանում և Ստեփանակերտում ընթացող խորհրդաժողովին (տեսանյութ)

10:17 • 24.02.20
ՀՅԴ Հայ դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից ներկայացուցիչներ ՀՀ–ում են՝ մասնակցելու  Երևանում և Ստեփանակերտում ընթացող խորհրդաժողովին (տեսանյութ)

Այսօրվանից մեկնարկում է և մինչև փետրվարի 28-ը կընթանա ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը՝ Հայ Դատի կենտրոնական խորհրդի կազմակերպությամբ։ Այն տեղի կունենա ինչպես Երևանում, այնպես էլ Արցախում։

Խորհրդաժողովին մասնակցում են Հայ Դատի ավելի քան 20 հանձնախմբերից և գրասենյակներից, ինչպես նաև ՀՅԴ կուսակցական մարմիններից մոտ 50 ներկայացուցիչներ։

Համաժողովի օրակարգը ներառում է Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների աշխատանքների բոլոր ոլորտները՝ Արցախի հիմնախնդրից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում, հատուցումներ, Թուրքիա-Ադրբեջան հակահայ պայքար և այլն։