Ավելի քան 35 000 դոլար. Բաքվում թալանել են Աֆղանստանի դեսպանի աշխատասենյակը
12:12 • 04.03.20
Բաքվում գողություն է կատարվել Աֆղանստանի դեսպանի աշխատասենյակից, տեղեկացնում է minval.az կայքը:
Ադրբեջանում Աֆղանստանի Իսլամական Հանրապետության դեսպան Հեյրուլլահ Սպելանայի աշխատասենյակում գտնվող արկղից գողացվել է 35 255 ԱՄՆ դոլար:
Դեսպանը դիմել է իրավապահ մարմիններին:
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, ընթանում է հետաքննություն:
Placeholder










