Բերման է ենթարկվել «Օշականցի Գևորիկ» անունով հայտնի Գևորգ Մելիքյանը (տեսանյութ)

14:45 • 04.03.20

Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում հարուցված քրեական գործի շրջանակում՝ մարտի 4-ին ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները Օշական գյուղի իր տնից բաժին բերման են ենթարկել, այսպես ասած՝ «օրենքով գող» 50-ամյա տղամարդու։ Այս մասին հայտնում են Ոստիկանությունից:

Բերման ենթարկվածը ներկայացվել է նախաքննական մարմնին։ Հանգամանքները պարզվում են:

Tert.am-ի տեղեկություններով՝ բերման ենթարկվածը  Գևորգ Մելիքյանն է, որը հայտնի է «Օշականցի Գևորիկ» անունով: