Երևանի քաղաքապետարանի մոտ մի քաղաքացի, իր վրա բենզին լցնելով, փորձեց ինքնահրկիզվել (տեսանյութ)

13:24 • 04.03.20

Երևանի քաղաքապետարանի մոտ մի քաղաքացի, իր վրա բենզին լցնելով, փորձեց ինքնահրկիզվել:

Տեղում աշխատող ոստիկանները օգնություն ցուցաբերեցին: Ոստիկանական ավտոմեքենայով նրան տեղափոխեցին: Տարածքում էին գտնվում նաև ինքնահրկիզվել փորձող քաղաքացու երեխաները: