Հրամանատարական հավաքներ 2-րդ զորամիավորումում

17:31 • 05.03.20

Մարտի 3-ից 5-ը 2-րդ զորամիավորումում անցկացվել են ենթակա զորամասերի   գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների և նրանց տեղակալների հավաքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հավաքներից հետո գումարտակների և դիվիզիոնների հրամանատարների մասնակցությամբ անցկացվել է ցուցադրական պարապմունք, հստակեցվել են մարտական պայմաններում ստորաբաժանման անձնակազմի և ղեկավար կազմի գործողությունները: