1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի
ՀՀ ԶՈՒ 1-ին զորամիավորումում անցկացվել են կապի վարժանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքները ստուգելու և գործնական հմտությունները կատարելագործելու նպատակով մարտի 4-ին 1-ին զորամիավորման կապի ստորաբաժանումները բերվել են մարտական պատրաստության «բարձր» աստիճանի:
Բացազատվել են կապի շարժական կայաններ, ստուգվել են անձնակազմի գործողությունները՝ համաձայն մարտական հաշվարկի:










