Մելանյա Թրամփը «Խիզախ կին» մրցանակ է շնորհել 12 երկրից կանանց` այդ թվում հայ բլոգերի (տեսանյութ, լուսանկարներ)

11:00 • 05.03.20

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփն ամբողջ աշխարհում կանանց խիզախությունը նշանավորելու համար մրցանակներ է հանձնել 12 երկրից կանանց` այդ թվում հայ լրագրող, բլոգեր Լյուսի Քոչարյանին, գրում է Daily Mail-ը:

«Որպես Միացյալ Նահանգների առաջին տիկին` ես հպարտ եմ այն ամենի համար, ինչ այս երկիրը շարունակում է անել կանանց համար, և հպարտ եմ, որ ներկայացնում եմ մի ազգ, որը ոչ միայն արժևորում է նրանց թողած ավանդը, այլև աջակցում և սատարում է նրանց՝ ուրիշների կյանքում դրական փոփոխություններ արձանագրելու ջանքերը»,- երեկ միջոցառման ժամանակ հայտնել է ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը:

ԱՄՆ առաջին տիկինն իր ելույթում նշել է նաև շաբաթներ առաջ իր ստացած մրցանակի մասին: 

«Մի քանի շաբաթ առաջ ես արժանացա Ատլանտյան Փալմ Բիչի համալսարանի Women of Distinction մրցանակին` իմ Be Best նախաձեռնության հետ կապված ջանքերի համար»,-ասել է նա` հղում անելով հասարակության իրազեկման իր քարոզարշավին, որը միտված է պաշտպանել երիտասարդներին կիբեռսպառնալիքից և թմրանյութերի օգտագործումից:

Պարգևատրման արարողությունը տեղի է ունեցել մարտի 4-ին՝ նշանավորելու պատմության և ժամանակակից հասարակության մեջ կանանց ներդրումը:

Լյուսի Քոչարյանը մրցանակի դափնեկիրների ցուցակում է հայտնվել «Բռնության ձայնը» շարժման շնորհիվ։ Այդ շարժման շրջանակում կանայք պատմում էին իրենց հանդեպ կիրառված բռնության մասին` իրենց պատմություններն ուղարկելով Քոչարյանին, որը դրանք հրապարակում էր իր էջում:

First lady Melania Trump presented awards to a dozen women at the International Women of Courage Awards Ceremony Wednesday at the State Department

Image result for Մելանյա Թրամփը մրցանակ է հանձնել Լյուսի Քոչարյանին

Lucy Kocharyan-ի լուսանկարը:

Secretary of State Mike Pompeo (right) assisted in presenting the awards to the group of international women

Each recipient shook hands with Pompeo and Trump, and then the first lady handed the award to the individuals