Գյումրում՝ Եսայան փողոցի տներից մեկում, հայտնաբերվել է քաղաքացու դի

12:29 • 05.03.20

Մարտի 4-ին, ժամը 18:59-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Եսայան փողոցի տներից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին: Այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները բացել են տան դուռը և ննջասենյակի մահճակալին հայտնաբերել Մանուշակ Մ.-ի դին: