Ճարտարապետության ոլորտում «Օսկարի» է արժանացել իռլանդացի երկու կին ճարտարապետ

11:42 • 05.03.20

Իռլանդացի ճարտարապետներ Իվոն Ֆարելը և Շելլի Մաքնամարան Պրիտցկերյան մրցանակի՝ 2020 թվականի բարձրագույն ճարտարապետական մրցանակի դափնեկիրներ են դարձել: Այս մասին հայտնում է The Guardian-ը։

Իվոնը և Շելլին դարձել են չորրորդ և հինգերորդ կանայք, որոնք այդ մրցանակին են արժանացել մրցանակի գոյության 41 տարիների ընթացքում:

Նրանք հիմնել են Grafton Architects ստուդիան 1978թ.։ Նրանց ճարտարապետության հիմնական փիլիսոփայությունն աշխատակիցների համար ակտիվ փոխգործակցության բարենպաստ միջավայրի ստեղծումն է:

Նրանց հայտնի շինությունների թվում են՝ Լիմայի համալսարանական կամպուսը, Լոնդոնի Քինգսթոնի համալսարանական կորպուսը և Թուլուզի տնտեսական դպրոցը:

Պրիտցկերյան մրցանակն առաջին անգամ շնորհվել է 1979թ.։ Այն ամեն տարի շնորհվում է ճարտարապետության ոլորտում ակնառու ձեռքբերումների համար։