Արամ Վարդանյանի (Վստրեչի Ապեր) մորը շտապօգնության մեքենայով հիվանդանոց տեղափոխեցին
Շտապօգնության մեքենան հիվանդանոց տեղափոխեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի մորը։ Ականատեսների խոսքով՝ նրա ինքնազգացողությունը վատացել է։
Նշենք, որ այս պահին Վարդանյանի առանձնատանն իրավապահների կողմից գործողություն է իրականացվում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ փաստաբաններ Երվանդ Վարոսյանը և Լուսինե Սահակյանը «Ֆեյսբուքի» իրենց էջերի միջոցով տեղեկացրել էին, որ երեկ ոստիկանական աշխատակիցները, առանց որևէ փաստաթուղթ ներկայացնելու, ներխուժել են Արամ Վարդանյանին պատկանող («Վստրեչի Ապեր») և Արցախի 17 հասցեում գտնվող այլ տներ, կոտրել դռներն ու պատուհանները, հատուկ սարքերի միջոցով կտրելով ճաղավանդակները, «կատարել հափշտակություն»:










