Հարավաֆրիկյան Հանրապետությունում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքը
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է գրանցվել Հարավաֆրիկյան Հանրապետությունում, վարակված անձը վերադարձել է Իտալիայից: Այս մասին տեղեկացնում է РИА Новости գործակալությունը` հղում անելով ՀԱՀ առողջապահության նախարարին:
Սա կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքն է Աֆրիկայի հարավում:
«Այսօր` մարտի 5-ի առավոտյան, Վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտը հաստատել է թեստի դրական պատասխանը: Հիվանդը 38-ամյա տղամարդ է, որն Իտալիա էր գնացել կնոջ հետ»,- տեղեկացրել է երկրի առողջապահության նախարար Զվելի Մխիզեն:
Նա նշել է, որ տղամարդն ու նրա կինը եղել են 10 հոգանոց խմբում և ՀԱՀ են ժամանել մարտի 1-ին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով` ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը շուրջ 90 000 է, 3100-ից ավելի մարդ մահացել է վիրուսից:










