«Մենք ապրում ենք Թրամփի աշխարհում՝ պարանոյայի, կեղծավորության և ստի աշխարհում»․ Բարբարա Սթրեյզանդը՝ Թրամփի մասին

16:59 • 05.03.20

Ամերիկացի հայտնի երգչուհի և դերասանուհի Բարբարա Սթրեյզանդը Variety-ի հետ զրույցում խոսել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարած քաղաքականության, առաջիկա ընտրություններին նրան չընտրելու և Միացյալ Նահանգներում տիրող քաոսի մասին։

«Ամեն առավոտ արթնանում եմ ու շունչս պահած միացնում հեռախոսը՝ նորությունները դիտելու։ Մտածում եմ՝ «ավելի վատ չի կարող լինել, քան երեկ էր», բայց արի ու տես` կարող է։ Պարզվում է՝ հիմա էլ որոշել է աշխատանքից հեռացնել Ազգային հետախուզության տնօրենին՝ փորձելով թաքցնել ճշմարտությունն այն մասին, որ Ռուսաստանը կրկին միջամտում է մեր ընտրություններին։ Նա կառավարությունը մաքրում է յուրաքանչյուրից, որը հրաժարվում է հպատակվել նրան»,- ասել է Սթրեյզանդը։

Դերասանուհու խոսքով՝ ԱՄՆ նախագահը ստիպում է ԱՄՆ քաղաքացիներին ապրել իր աշխարհում և իր կանոններով։

«Խնդրում եմ, որևէ մեկդ նրան ասեք, որ կարելի է լավ տնտեսություն ունենալ և միևնույն ժամանակ լավ վերաբերվել մեր մոլորակին։ Մենք ապրում ենք Թրամփի աշխարհում՝ պարանոյայի, կեղծավորության և ստի աշխարհում»,- հայտնել է դերասանուհին։