Իտալիայում կորոնավիրուսից մահացածների թիվը հասել է 148-ի, մահվան առաջին դեպքն է գրանցվել Մեծ Բրիտանիայում

23:52 • 05.03.20

Իտալիայի Քաղաքացիական պաշտպանության գործակալության ղեկավար Անջելո Բորելին հայտարարել է, որ ևս 41 մարդ է մահացել կորոնավիրուսից վերջին 24 ժամում: Հիվանդությունից մահացածների թիվն, ընդհանուր առմամբ, հասել է 148-ի:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով իտալացի պաշտոնյային, հինգշաբթի մահացած մարդկանց տարիքը տատանվում է 66-99-ի սահմանում, որոնցից շատերը թույլ առողջություն և որոշակի առողջական խնդիրներ են ունեցել:

Ըստ Բորելիի՝ վիրուսից ապաքինվածների թիվը հասել է 414-ի: Ներկա պահին 1790 մարդ հիվանդանոցում է գտնվում:

Բացի այդ, հեռուստաալքի տվյալներով՝ նոր տեսակի կորոնավիրուսից մահացության առաջին դեպքն է գրանցվել Մեծ Բրիտանիայում: Նշվում է, որ մահացողը նույնպես այլ առոջական խնդիր է ունեցել: