Իսպանիայում ոստիկանությունը մարմարե գլանաձև քարերի մեջ պահված 752 կգ մեթամֆետամին է հայտնաբերել (լուսանկարներ, տեսանյութ)

12:05 • 05.03.20

Իսպանիայում ոստիկանությունը մարմարե գլանաձև քարերի մեջ պահված 752 կգ մեթամֆետամին տեսակի թմրանյութ է հայտնաբերել, հայտնում է The Guardian պարբերականը:

Իսպանիայի պատմության մեջ առգրավված թմրանյութի ամենամեծ խմբաքանակի հայտնաբերման ուղղությամբ տարվող հետաքննությունը դեռևս անցած տարվա օգոստոսին է սկսվել, այն բանից հետո, երբ ոստիկանության աշխատակիցները նկատել են, որ Մեքսիկայից ընկերությունը մարմարե քարեր է սկսել մատակարարել Իսպանիա: Ընկերությունն այն հասցրել է Վալենսիա քաղաքի նավահանգիստ` չնայած անհրաժեշտ ռեսուրսների և ենթակառուցվածքների անբավարարությանը:

Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի, ազգային ոստիկանության և մաքսային աշխատակիցների համատեղ գործողությունների արդյունքում սկզբում քարերի մեջ պահված 43 պլաստիկ փաթեթով 352 կգ, այնուհետև հավելյալ 400 կգ թմրանյութ է հայտնաբերվել:

Հայտնաբերվել է նաև 5 ատրճանակ, 150 000 եվրո կանխիկ գումար: Իրավապահ մարմինները սառեցրել են վեց բանկային հաշիվ, ինչպես նաև առգրավել են մարմարե քարերը: 

 

Տեսանյութը` այստեղ: