Թուրք-հունական սահմանին հույն ոստիկանները կրակ են բացել փախստականների ուղղությամբ. լրատվամիջոցները հայտնում են զոհի մասին (լուսանկարներ)

12:12 • 05.03.20

Հունաստանի ուժային կառույցների աշխատակիցները մարտի 4-ին թուրք-հունական սահմանին կրակ են բացել Հունաստան անցնել փորձող փախստականների ուղղությամբ, ինչի հետևանքով 1 փախստական է մահացել, ևս 5-ը վիրավորվել են: Այս մասին տեղեկացնում է «Միլլիյեթ» պարբերականը:

Թուրքիայի անվտանգության ծառայության երկու աշխատակից և սահմանամերձ Էդիրնե նահանգի նահանգապետի գրասենյակը տեղեկացրել են, որ փախստականը մահացել է հիվանդանոցում` կրծքին ստացած հրազենային վնասվածքից, այն բանից հետո, երբ հույն սահմանապահները կրակ են բացել փախստականների ուղղությամբ Պազարկուլիի սահմանային անցակետի մոտակայքում:

Եվս 5 փախստական գլխի ու ոտքերի շրջանում վնասվածքներ է ստացել:

Դեպքի վայր են ժամանել թուրքական շտապօգնության մի քանի մեքենաներ: