Իրաքում գրանցվել է կորոնավիրուսից մահացության առաջին երկու դեպքը

19:30 • 05.03.20

Իրաքի առողջապահության նախարարությունը հայտարարել է երկրում կորոնավիրուսից մահացության առաջին երկու դեպքի մասին:

Ինչպես փոխանցում է BBC News-ը, մահվան դեպքերը գրանցվել են չորեքշաբթի մայրաքաղաք Բաղդադում: Հիվանդներից մեկը թույլ իմունային համակարգ ունեցող կին էր, մյուսը՝ 65 տարեկան տղամարդ:

Հաղորդվում է նաև Քուրդիստանում 70-ամյա հոգևորականի մահվան մասին, որի մոտ նույնպես Covid-19 կորոնավիրուս էին կասկածում: Հոգևորականների հարազատներից երկուսը, որոնց մոտ կորանավիրուս է հայտնաբերվել, կարանտինի մեջ էին հայտնվել դեռ նրա մահից առաջ:

Տարածաշրջանում հիվանդությունից ամենից շատ խոցված երկիրն Իրանն է, որտեղ մահերի թիվը հասել է 107-ի, վարակակիրներինը՝ 3513-ի: