Ավստրալիայում կորոնավիրուսի պատճառով մարդիկ խուճապահար առաջին անհրաժեշտության պարագաներ են գնում (լուսանկարներ)

10:38 • 05.03.20

Ավստրալիայի բնակիչները նոր տեսակի կորոնավիրուսի հետևանքով սկսել են խուճապահար զուգարանի թղթեր գնել: Իրավիճակը ստիպել է երկրում պարենային ապրանքների Woolworths Group ամենախոշոր խանութների ցանցին սահմանափակել վաճառքը և ամեն մարդու չորս փաթեթից ավելի չվաճառել, հայտնում է Reuters գործակալությւոնը:

Ներկայում Ավստրալիայում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 42 դեպք, որից 3-ը նախկինում չի լքել երկիրը: Վարակվածներից մեկը մահացել է, ուստի այս իրավիճակում մայրցամաքի բնակիչներն առաջին անհրաժեշտության պարագաներ են գնում:

Խուճապն ավելացնում են նաև սոցիալական ցանցերում հաղորդագրությունները: Օգտատերերը կիսվում են խանութների դատարկված դարակների լուսանկարներով և տագնապ առաջացնող մեկնաբանություններ թողնում: 

Costco անունով ևս մի առևտրային ցանց իր հերթին սահմանափակել է ձվի, կաթի, ախտահանող ապրանքների և օճառի վաճառքը: Coles Group Ltd ընկերությունն էլ արդեն շաբաթներ շարունակ խանութներում հայտարարություններ է տեղադրում, որում հայտնում է ձեռքերի և սպիտակեղենի ախտահանաող միջոցների պակասի մասին:

Տեղական իշխանությունները փորձում են համոզել քաղաքացիներին, որ իրավիճակի ցանկացած զարգացման դեպքում երկիրն առաջին անհրաժեշտության ապրանքների սուր պակասի չի բախվի:

Картинки по запросу "Not a square to spare: Australian shops ration toilet paper amid coronavirus panic"

Картинки по запросу "Not a square to spare: Australian shops ration toilet paper amid coronavirus panic"