Սիրիան տեղեկացրել է Իսրայելի կողմից Հոմս և Էլ Քունեյթրա նահանգների վրա կատարված հրթիռային հարձակումների մասին
Սիրիայի պետական հեռուստաընկերությունը տեղեկացրել է, որ սիրիական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը հաջողությամբ հետ են մղել Իսրայելի հրթիռային հարձակումը: Այս մասին գրում է radiosputnik.ria.ru կայքը:
Սիրիական հեռուստաընկերության տվյալներով` Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգը հետ է մղում հրթիռային հարվածները Հոմս և Էլ Քունեյթրա նահանգներում: Հեռուստաընկերությունը հստակեցրել է, որ հարձակումները կատարվում են «օկուպացված Գոլանի բարձունքներից»:
«Անհապաղ անցել են հրթիռները հետ մղելուն և հաջող կերպով հետ են մղել: Ոչ մի հրթիռ իր նպատակին չի հասել»,- տեղեկացրել է Al-Ikhbariya հեռուստաընկերությունը:
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հրաժարվել է մեկնաբանել տեղի ունեցածը:










