Սիրիայում ահաբեկիչները կրակ են բացել ռազմավարական կարևոր նշանակության քաղաքի ուղղությամբ
«Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական խմբավորման գրոհայինները կրակ են բացել Սիրիայի՝ ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող Սարակիբ քաղաքի ուղղությամբ:
Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, կրակ է բացվել քաղաքի երկայնքով անցնող մայրուղու ուղղությամբ, որը կապում է Դամասկոս և Հալեպ քաղաքները: Սիրիական բանակը փորձում է հետ մղել հարձակումը: Նշվում է, որ իրավիճակը լարվել է մի ժամվա լռությունից հետո:
Հիշեցնենք, որ Կրեմլում ընթանում են Էրդողան-Պուտին բանակցությունները Իդլիբի հարցով: Թուրք նախագահը հանդիպման սկզբում կարծիք էր հայտնել, որ բանակցությունների ավարտին իրավիճակը սիրիական նահանգում կկարգավորվի:










