Կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել Եգիպտոսի քաղաքացիների շրջանում, ԱՄՆ Թենեսի նահանգում, մահացության 6-րդ դեպքը՝ Ֆրանսիայում
Եգիպտոսում 44-ամյա տղամարդը, որը Սերբիայից վերադարձել է Ֆրանսիայի տարածքով, կորոնավիրուսի հայտնաբերման հետազոտություն է անցել, որի արդյունքները դրական են եղել:
Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով Եգիպտոսի առողջապահության նախարարությանը, սա եգիպտացիների շրջանում կորոնավիրուսով վարակման առաջին դեպքն է: Երկրում նախկինում երկու արտասահմանցու մոտ էր կորոնավիրուս հայտնաբերվել:
Վիրուսով վարակման առաջին դեպքն է գրանցվել ԱՄՆ Թենեսի նահանգում: Հիվանդ տղամարդը Տեխասից է ժամանել Թենեսի: Ներկա պահին նրան մեկուսացրել են տանը:
Հեռուստաալիքի տվյալներով՝ մահացության դեպքերը Ֆրանսիայում հասել են վեցի: Երկրի առոջղապահության տվյալներով՝ վերջին մեկ օրում կորոնավիրուսից մահացության ևս երկու դեպք է գրանցվել:
Վերջին տվյալների համաձայն՝ ողջ աշխարհում վարակվածների թիվը գերազանցել է 95 000-ը, մահացածներինը՝ 3300-ը:










