Մյասնիկյան պողոտայում բախվել են BMW X5, ՎԱԶ 2106 և Jeep մակնիշի ավտոմեքենաները, կա վիրավոր. Shamshyan.com

12:46 • 06.03.20

Այսօր՝ մարտի 6-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Մյասնիկյան պողոտայում՝ «Քրեյզի» ակումբի դիմաց, բախվել են BMW X5, ՎԱԶ 2106 և Jeep մակնիշի ավտոմեքենաները։

Վթարի հետևանքով «06»-ի վարորդը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինը օգնության են հասել քաղաքացիները։

Հարվածի հետևանքով «X5»-ն ու «06»-ը, որոնք վերածվել են մետաղե ջարդոնի, դուրս են եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել կանաչ գազոնում։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաներն ու սահմանազատել տարածքը։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։