ԱՄՆ-ում կոկորդիլոսի նմանությամբ հազվադեպ հանդիպող ձուկ են գտել (լուսանկար)
ԱՄՆ Փենսիլվանիա նահանգի Ռանդո Թաունշիփ գյուղի մոտակա լճակում Atractosteus տեսակի սատկած ձուկ են հայտնաբերել, որն իր տեսքով կոկորդիլոսի է նման, Facebook սոցիալական կայքում այս մասին հայտնել է գյուղի ոստիկանությունը, գրում է korrespondent.net-ը:
Տեղական իշխանությունների տվյալներով` Մեքսիկական ծոցից եկած այս ձուկը սատկել է չափազանց սառը ջրի պատճառով: Հայտնի չէ, թե ինչպես է այն հայտնվել լճակում:
«Վայր եք փնտրում, որտեղ կարող եք բնակեցնե՞լ ձեր հազվադեպ հանդիպող ընտանի կենդանուն: Մեր այգիները լավագույն տարբերակը չեն, սակայն զանգահարեք մեզ, և մենք կփորձենք օգնել ձեզ»,- ընդգծել են իրավապահները:











