ԱՄՆ Սենատը նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարի համար 8.3 միլիարդ դոլար կհատկացնի
ԱՄՆ Սենատը հաստատել է նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պայքարին 8.3 միլիարդ դոլար հատկացնելու մասին օրինագիծը: Այս մասին հայտնում է РИА Новости-ն՝ հավելելով, որ փաստաթուղթը այժմ պետք է ստորագրի երկրի նախագահ Դոնալդ Թրամփը:
Օրինագծին կողմ է քվեարկել 96 սենատոր, և միայն 1-ն է դեմ եղել:
Ավելի վաղ Թրամփը վիրուսի դեմ պայքարելու համար Կոնգրեսից խնդրել էր 2.5 միլիարդ դոլարի հատկացում, սակայն օրենսդիրները որոշել էին զգալիորեն մեծացնել հատկացվող գումարի չափը:
Այս պահի դրությամբ ԱՄՆ-ում գրանցվել է վարակման մի քանի հարյուր դեպք: Նշվում է, որ վիրուսի հետևանքով զոհվել է 11 մարդ:










